Մադրիդի «Ռեալի» 62-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած 0։1 հաշվով պարտությունը։ Ավելացված ժամանակում գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Չեմ կարծում, որ այս խաղում մեր խնդիրը պաշտպանությունն էր։ Մենք խնդիրներ ունեինք գնդակը վերահսկելու հետ կապված։ «Ռեալի» խաղացողները չէին կարողանում առաջ գնալ, մոտենալ մրցակցի դարպասին։ Տանը մենք պետք է այլ կերպ խաղանք եւ կանենք դա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է RMC-ն։


«Ռեալ» - ՊՍԺ պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 9-ին։