Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է «Ոսկե գնդակի» արժանացած Քարիմ Բենզեմայի հետ փոխհարաբերությունների մասին։
«Ես գործնականում ավագ եղբայր եմ Քարիմի համար։ Մենք այդպես էլ իրար կոչում ենք՝ կրտսեր եղբայր եւ ավագ եղբայր։ Շատ նման անցյալ եւ կենսագրություն ունենք։ Նա Լիոնից է, ես Մարսելից եմ։ Մեր ընտանիքների արմատները Ալժիրում հարեւան գյուղերից են։ Երկուսս էլ ունեցել ենք ծանր մանկություն, հասարակ տղաներ ենք արվարձանից։ Ունեցել ենք երազանք եւ դարձել ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։ Դրան հասել ենք համառ աշխատանքով։ Ընդհանրությունները շատ են։
Երբ դարձա «Ռեալի» մարզիչ, հաճույք էի ստանում Քարիմի հետ աշխատանքից։ Խորհուրդներ էի տալիս նրան, բայց նա արդեն ուժեղ ֆուտբոլիստ էր։ Ինձ հիացնում է նրա խաղը։ Ժամանակին ցանկանում էինք միասին խաղալ, ցավոք, չստացվեց, բայց այդ բացը լրացրել ենք՝ լինելով մարզիչ եւ խաղացող»,- Զիդանի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Փարիզում տեղի ունեցած մրցանակաբաշխությունում Բենզեմային «Ոսկե գնդակը» հանձնել էր Զիդանը։