Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մադրիդի «Ռեալից» անցած տարի հեռացած ֆրանսիացի Զինեդին Զիդանին հորդորել է վերսկսել մարզչական գործունեությունը։

«Ես չեմ զրուցել Զինեդին Զիդանի հետ, բայց անչափ հիանում եմ նրա տաղանդով խաղացողի եւ մարզիչի դերում։ Մենք ցանկանում ենք, որ Ֆրանսիայի առաջնությունում լինի նրա տաղանդով մասնագետ։


Ցանկանում եմ, որ Զինեդին Զիդանը վերադառնա եւ մարզի մեծ ֆրանսիական ակումբ։ Դա հրաշալի կլիներ»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Զիդանին գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնելու ցանկություն ունի փարիզյան ՊՍԺ-ն։