Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մոտ է համաձայնության Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հաղորդում է RMC-ն։

Ֆրանսիացի մասնագետը փարիզյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։


Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալում» աշխատել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին՝ նվաճելով 11 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։ Արդեն մեկ տարի նա առանց մարզչական աշխատանքի է։