Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4։

Առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 6-րդ րոպեին աչքի ընկավ «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

19-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին։ 21-րդ րոպեին կատալոնական թիմի երկրորդ գոլը խփեց իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։ 41-րդ րոպեին գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմին առաջ մղեց իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսի գոլը։ 74-րդ րոպեին «Բարսելոնայի» առավելությունը մեծացրեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

84-րդ րոպեին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն։ Ավելացված երրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 2-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Ռեալ Սոսիեդադն» ու «Ռեալ Մադրիդը»։ Այս թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 4:4 (տեսանյութ)

Պեդրի, 19, Պաու Կուբարսի, 21, Ինյիգո Մարտինես, 41, Ռոբերտ Լեւանդովսկի, 74 - Խուլիան Ալվարես, 1, Անտուան Գրիզման, 6, Մարկոս Լիորենտե, 84, Ալեքսանդր Սյորլոտ, 90+3