Միխեիլ Սաակաշվիլու նախկին նախագահ դառնալու անմիջապես հաջորդ օրը, դարձել է վրացական լրատվամիջոցներում հայտնված սեքս սկանդալների հերոս: Հայտնի «Хроника недели» շաբաթաթերթ հրապարակել է այսպիսի հոդվածների ընտրանի՝ հղում կատարելով նախագահի աշխատակազմի նախկին անդամի, ով ցանկացել է մնալ անանուն:

Լրագրող Խաթունա Էլբակիձեն, ով պատրաստել է նյութը, հայտնել է «Известия» պարբերականին, որ աղբյուրը վայելում է պարբերականի վստահությունը և նման կարգի հոդվածներ հայտնվելու են նաև հետագայում:
Պարբերականը հրապարակում է տեղեկատվություն, որը ավելի վաղ չէր հրապարակվել, ինչպես նաև հիշեցնում է պարբերականներում արդեն հայտնված վրացի բարձրաստիճան պաշտոնյաների օրգիայի մասին: Մասնավորապես «Хроники недели» հավաստմամբ նախկին իշխանությունները իբրև թե ունեցել են սոցիալական հաշիվ, որը օգտագործվել է Սաակաշվիլու և նրա վստահելի միջավայրի կողմից: Միջոցները ձեռք են բերվել ճնշումի տակ հայտնված գործարարներից: Փողերի կուտակմամբ և ծախսերի վերահսկմամբ զբաղվել է այժմ կալանքի տակ հայտնված նախկին վարչապետ Իվանե Մերաբիշվիլին:
Այսպես 2008 թվականի նոյեմբերին այս հաշվեհամարի վրա նստած գումարների հաշվին վճարվել է այն ժամանակվա երկրի նախագահի հրավերքով «Միսս Ուկրաինա» մասնակցուհիների այցը Թբիլիսի: 2009 թվականի սեպտեմբերին Սաակաշվիլին ներկայիս Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի և այժմ ձերբակալված նախկին ՆԳՆ նախարար Բաչանա Ախալայան զվարճացել են Լոնդոնում: Ինտիմ ծառայությունների վճարը համաձայն պարբերականի աղբյուրի կազմել է 10 հազար եվրո: Անուղղակի վճարումները կատարել են աշխատակազմի աշխատակիցները, որոնք հատուկ այդ նպատակով ընդգրկվել են պատվիրակության մեջ:
Հաջորդ նորությունները արդեն մեկ անգամ հայտնվել են պարբերականներում, մասնավորապես միջազգային լրատվամիջոցներում: Անցած տարվա հունվարի վերջին վրացական պատվիրակությունը Սաակաշվիլու գլխավորությամբ այցելել է Վաշինգթոն և իբրև թե Mandarin Oriental հյուրանոց է հրավիրել 10 մարմնավաճառի, ինչի վկաներն են դարձել այդ նույն հյուրանոցում հաստատված իտալացի խորհրդականները: Սակայն ամենամեծ սկանդալը տեղի է ունեցալ Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ 2010 թվականի նոյեմբերին: Tiara Park Atlantic հյուրանոցում վրացական պատվիրակության անդամները(Սաակաշվիլու գլխավորությամբ) պորտուգալական պարբերականի տվյալներով պետական բյուջեի հաշվին հրավիրել են 80 մարմնավաճառ: Վրացիները առաջարկել են այդ օրգիային մասնակցել նաև իրենց հայ գործընկերներին: Օրգիան ընդհատել է անձամբ Ֆրանսիայի այն ժամանկվա նախագահ Նիկոլա Սարկոզին, ով մնացել է նույն հյուրանոցում: Հենց նրա կանչով էլ դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը: Չնայած այդ հանգամանքին Վրաստանի ԱԳՆ այդ ժամանակ հաստատել է, որ ոչ մի սկանդալ էլ տեղի չի ունեցել:
2013 թվականի նոր տարին Սաակաշվիլին իր միջավայրի հետ ընդունել է Միացյալ արաբական էմիրություններում, ինչի համար ծախսվել է 145 հազար դոլար: Այնուհետև Ավստրիայում Վրաստանի նախագահը և Թբիլիսիի քաղաքապետը անցել են նիհարացման շրջան 70 հազար դոլարով: