Դեյտոն Բիչում բնակվող մի տղամարդ, տուն վերադառնալով, ականատես է լինում իր կյանքի ամենատհաճ և սարսափելի տեսարանին. նա տեսնում է, թե ինչպես է մի մանկապիղծ բռնաբարում իր 11-ամյա որդուն:

՛

Իհարկե, հայրը ոչ մի պատճառ չուներ իրեն զսպելու. նա մանկապիղծին ծեծում է գրեթե մահանալու աստիճան, այնքան է ծեծում մինչև նա սկսում է արյունահոսել և կորցնում է գիտակցությունը:
Հետևանքները երևում են լուսանկարում:

Դրանից հետո հայրը ոստիկանություն կանչեց. «Շտապ օգնություն ուղարկեք, այն նրան պետք կգա, նա արյունահոսում է», – ասել է հայրը հեռախոսով: Նրան հարցրել են, արդյոք ինքը զենք օգտագործել է, պատասխանը եղել է. «Միայն իմ ոտքերն ու բռունցքները»: Հետո նա ավելացրել է. «Նրա բախտը բերել է, որ ես հավատում եմ Աստծուն, ես արել եմ այն, ինչ պետք է անեի, ես նրան չեմ սպանել»:

Բռնաբարված երեխայի հայրը չի պատժվել:
Այդպես է որոշել տեղի ոստիկանությունը. հորը չեն դատելու: «Տղամարդն իրեն տղամարդու պես է պահել, պատճառ չեմ տեսնում նրան ինչ-որ բանում մեղադրելու», – ասել է Դեյտոն Բիչի ոստիկանապետը:

Ինչպես պարզվել է հետագայում, 18-ամյա հանցագործն այդ ընտանիքին ծանոթ էր, և ենթադրվում է, որ նա անցած երեք տարիների ընթացքում էլ է բռնաբարել այդ երեխային:

Նա ընդունել է իր մեղքը ։Այժմ բանտում է և կրում է իր պատիժը: