Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել, որն ապացուցում են, որ 1992թ. ադրբեջանանակ Խոջալուի բնակչությունը կարող էր անարգել հեռանալ քաղաքից: Գրառման մեջ ասվում է, որ Խոջալուի ազատագրումից հետո ադրբեջանական զինվորական շտաբից հայտնաբերվել են մի շարք փաստաթղթեր:
Նա նշում է, որ փաստաթղթերից մեկն այն մասին է, որ ադրբեջանցիներն ունեցել են քաղաքից դուրս գալու հնարավորություն երկու ուղղությամբ` թույլատրվել է ոչ միայն մարդկանց, այլև ռազմական տեխնիկայի տեղաշարժը: Փաստաթուղթը վկայում է, որ խաղաղ բնակիչները կարող էին հեռանալ քաղաքից իրենց հայտնի ճանապարհներով:
Փաստաթուղթը կոչվում է «Տեղեկություններ Խոջալու քաղաքի բնակչությանը դուրս բերելու հնարավոր ուղիների մասին»:
Օրինակ` առաջին կետով ասվում է. «Խոջալու քաղաքից կարելի է գազամուղի ուղղությամբ ոտքով հասնել հայկական Քյաթուկ գյուղին: Այդ գյուղից և Ասկերանի շրջանի Նախջվանք գյուղից կարելի է հասնել Աղդամի շրջանի Շելլի ադրբեջանաբնակ գյուղ: Տարածությունը մոտ 20 կմ է»: