«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ներողություն է խնդրել այն երկրպագուհուց, որի դեմքին գնդակով պատահմամբ հարվածել էր:
Միջադեպը տեղի էր ունեցել «Սամպդորիայի» հետ ընկերական խաղում:
Դրվագներից մեկում Նեմանյա Մատիչը, որն այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից», գնդակն ուղարկել է տրիբունայի կողմը և այն դիպչել է երկրպագուհու դեմքին, հայտնում է «Daily Mail»-ը:
Սերբ ֆուտբոլիստն անմիջապես մոտեցել և ներողություն է խնդրել նրանից:
«Սամպդորիայի» հետ խաղը, որը կայացել է օգոստոսի 3-ին, Մատիչի համար դարձել է առաջին խաղը ՄՅՈւ-ի կազմում և ավարտվել է մանկունիացիների հաղթանակով (2:1):