Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հաստատել է այն տեղեկությունը, որ կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:
«Իմ ծառայություններով հետաքրքրված են 4-ից 5 ակումբներ: 2019 թվականի մայիսին կլրանա 30 ամյակս: Դա կլինի իմ վերջին մեծ պայմանագիրն ու վերջին հնարավորությունը:
Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչպես կստացվի: Դեռ Դորտմունդում եմ ու երջանիկ, բայց չգիտեմ, թե ինչ կլինի 2019 թվականից հետո: Վերջնական որոշման համար ինձ ժամանակ է հարկավոր»,- Ռոյսի խոսքն է մեջբերում «GQ»-ն: