Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:
Ինչպես տեղեկացնում է «Diario Sport»-ը, կատալոնական ակումբը մտադիր է ակտիվացնել ֆրանսիացի ֆուտբոլիստի հրաժարագնի կետը, որը կազմում է 100 մլն եվրո:
Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն ձմռանը, քանի որ Գրիզմանը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկոյի» ցուցադրած խաղից: