Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Սակայն 26-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտնել է մանչեսթերցիների փոխնախագահ Էդ Վուդվորդին, որ Գրիզմանը համաձայնեցրել է տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա»:

Նման համաձայնություն ձեռք է բերվել «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլի և «կապտանռնագույնների» ղեկավար Խոսեպ Մարիա Բարտոմեուի միջև:

Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը «Բարսելոնան» կարող է Գրիզմանի տրանսֆերը գնել 100 միլիոն եվրոյով, դրանից հետո՝ 200: