Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թարգմանիչ Դեբորա Գոմեսը պատմել է, որ Մադրիդի «Ռեալից» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերն իրականացվել է տնտեսական նպատակներով:
«Լսել եմ դա ակումբի մարդկանց կողմից. «Դի Մարիայի հետ կվաճառենք շատ խաղաշապիկներ, այդ պատճառով պետք է գնել նրան»:
Հենց դրա համար էլ նա դժգոհ էր: Նա խնդիրներ ուներ ակումբում ադապտացվելու հետ:
Հասկացա, որ Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբը կորցրեց հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Նրանց համար այժմ կարևոր է միայն փողը:
Ինչ-որ մեկին ստորագրելուց առաջ նրանք մտածում են, թե որքան գումար կբերի այդ ֆուտբոլիստը»,- Գոմեսի խոսքը մեջբերում է «Esporte Informativo»-ն:
2014-2015 մրցաշրջանում Անգլիայում ամենաշատը վաճառվել են հենց Դի Մարիայի խաղաշապիկները՝ ընդհանուր շուկայի 9.59 տոկոսը: