Նոր մանրամասներ են հայտնի դարձել հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Արսենալից» տեղափոխության մասին:

Ինչպես վստահեցնում է «Goal.com»-ը, «Մանչեսթեր Սիթին» դադարեցրել է բանակցությունները չիլիացու տրանսֆերի շուրջ և այլևս նրան չի հավակնում:

Նման որոշման նախաձեռնողը եղել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Ակումբում դժոգհ են մնացել, որ Սանչեսի գործակալները համաձայնության գալուց հետո դրանից հրաժարվել են` հայտարարելով, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Ալեքսիսին ավելի բարձր աշխատավարձ են առաջարկում, այդ իսկ պատճառով նման առաջարկ նրանք սպասում են նաև «Սիթիից»:

«The Independent»-ի տեղեկություններով, «Յունայթեդը» պետք է Սանչեսի տրանսֆերը ձևակերպի արդեն այս շաբաթ:

Նրա աշխատավարձը ՄՅՈւ-ում կկազմի շաբաթական 400 հազար ֆունտ` տարեկան գրեթե 21 մլն ֆունտ: