«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», վստահեցնում է «The Sun»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է 26-ամյա բելգիացու համար 90 մլն ֆունտ առաջարկել:

Եթե գործարքը կայանա, ապա այն կդառնա ներանգլիական տրանսֆերային ռեկորդ: Նշենք` Ազարն արդեն աշխատել է Ժոզե Մոուրինյուի հետ, երբ պորտուգալացի մանսագետը գլխավորում էր «Չելսին»:

Էդենի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Ռեալը»: Ընթացիկ մրցաշրջանում Ազարն Անգլիայի առաջնության 15 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: