Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վերականգնվում է ծանր վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա 2017 թվականի վերջում:
Հոկտեմբերին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ շվեդ ֆուտբոլիստը սկսել է մարզումները.
«Նա առյուծ է և միշտ պայքարում է: Ինչպես սպասվում էր՝ նա ավելի շուտ կարողացավ վերականգնվել և արդեն 2017 թվականի վերջում՝դեկտեմբերին, կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Սա հիանալի նորություն է թիմի համար:
Այդպիսի վնասվածքից հետո ապաքինվելը շատ դժվար է»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը: