Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Լեսթերի» հետ առաջիկա հանդիպման մասին Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում:

«Ֆենոմենալ մրցաշրջանը և մրցակիցների նկատմամբ այդպիսի առավելությունը պարզապես լավ մրցաշրջան չէր: Չեմպիոնությունից հետո «աղվեսներից» սպասելիքները շատացել են, սակայն նրանց համար բարդ կլինի կրկնել անհավանական հաջողությունը:

Այժմ «Լեսթերը» լավ մարզավիճակում է, ոչ մի վախ չունի: Նրանք կարող են նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր: Նրանք չեն զիջում մյուս հավակնորդներին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Daily Star»-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է այսօր կայանալիք հանդիպմանը: