Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը դադարեցրել է բանակցություններն ակումբի հետ,- տեղեկացնում է «The Times»-ը:
«Ազնվականները» պատրաստ են 26-ամյա բելգիացուն դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` առաջարկելով նրան շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ:
Ըստ աղբյուրի` Ազարը ժամանակավորապես դադարեցրել է բանակցությունները «Չելսիի» հետ և սպասում է Մադրիդի «Ռեալի» առաջարկին:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է 2,5 տարի անց: