«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի՝ Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկությունից դուրս մնալը.
«Այսօր մրցակցի բախտը մի փոքր բերեց: Նրանք արժանի կռիվ տվեցին, որպեսզի հաղթանակի հասնեն: Բոլորը սպասում էին, որ մենք գոլ կխփենք, բայց բախտը նրանց ժպտաց: Իհարկե, հակառակորդը հիանալի խաղաց: Նրանք կռվում էին այնպես, կարծես սա նրանից կյանքի հանդիպումն է:
Ըստ երևույթին, դա հենց այդպես էլ կա: Սա ֆուտբոլի պատմության չքնաղ օրերից մեկն է: Հաղթեց ցածր առաջնությունում հանդես եկող թիմը և սա մեծ օր է նրանց համար:
Առաջին խաղակեսում մենք ֆիզիկապես վատ տեսք ունեինք: Սա իմ խաղացողների հերթական օրն էր գրասենյակում. օր, երբ նրանցից մի քանիսը նույնիսկ չցանկացավ գալ աշխատանքի»-, պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է «BBC»-ին