Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրեն հրավիրել է հարցաքննության: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը: Նշվում է, որ Սաակաշվիլիի հարցաքննությունը նշանակված է դեկտեմբերի 26-ին:
Սաակաշվիլիի խոսքով` ի սկզբանե հարցաքննությունն ուրբաթ է նշանակված եղել, սակայն ինքը տեղեկիացրել է, որ չի կարող ներկայանալ դրան, քանի որ պետք է մասնակցի դատական նիստին, որի ընթացքում քննվելու է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չկիրառելու Պեչերյան դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը: