Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, ֆուտբոլիստն արդեն կատարել է ընտրություն: «Կարմիր սատանաները» ֆինանսապես ավելի լավ պայմաններ են առաջարկում, սակայն ֆրանսիացին ցանկանում է մնալ Իսպանիայում և պատրաստ է միանալ կատալոնական ակումբին:

«Բարսելոնան» ձմռանն իրականացրել է բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը, այդ պատճառով Գրիզմանի տեղափոխությունը կկայանա միայն ամռանը: