Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելուց հետո «Արսենալը» շատ մոտ է ևս երկու տեղափոխություն իրականացնելուն:
Ինչպես հայտնում է «Bild»-ը, մի քանի օր տևած բանակցություններից հետո «զինագործները» համաձայնել են ավելի շահավետ առաջարկ ներկայացնել «Բորուսիային»՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ:
Չնայած «իշամեղուները» հարձակվողի տեղափոխության դիմաց պահանջում են 61.5 մլն ֆունտ սթեռլինգ, այնուամենայնիվ Լոնդոնում վստահ են, որ կարող են ֆուտբոլիստին իրենց թիմ բերել 55 մլն ֆունտ սթեռլինգով:
«The Telegrapgh»-էլ նշում է, որ «Արսենալը» կապվել է նաև «Վեսթ Բրոմվիչի» հետ, որպեսզի քննարկի թիմի պաշտպան Ջոնի Էվանսի հնարավոր տրանսֆերը: «Զինագործները» մեծ հնարավորություն են ստացել գնելու խաղացողին, քանի որ անգլիացու համար մղվող պայաքարից դուրս է եկել «Մանչեսթեր Սիթին», որը կենտրոնացել է «Աթլետիկի» պաշտպան Էմերիկ Լամպորտի տրանսֆերն իրականացնելու վրա: