Ճապոնացի պրոֆեսոր Իսամի Սայթոն սկիզբ դրեց հոգեբանության նոր ճյուղի զարգացմանը, որը կոչվում է կոկոլոգիա: Այսպիսի թեստերի իմաստն այն է, որ նկարագրվում են մտացածին իրավիճակներ և անհրաժեշտ է երևակայել և պատասխանել հարցին: Orer.am-ը առաջարկում է պատասխանել թեստի հարցերին և հայտնել ձեր կարծիքը, թե որքանով է այն ճշգրիտ.
1. Հրեշը ներխուժել է քաղաք: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նրան հարկավոր, ինչու՞ է նա դուրս եկել անտառից:
1. Նա պարզապես քաղցած է: Բոլորին էլ հայտնի է, որ քաղցած ժամանակ վայրի կենդանիները դեպի մարդիկ են գնում:
2. Նա փնտրում է իր զույգին կամ ձագին:
3. Նա պարզապես վայրի կենդանի է, ինչ բացատրություն կարող է լինել:
4. Նրա կյանքում սարսափելի բան է տեղի ունեցել: Քաղաք գալով, նա ցանկանում է ուշադրություն գրավել:
2. Գաղտնի երկրպագուից ստացել եք ճապոնական ձեռագիր, ի՞նչ է նրա մեջ.
1. Հայտնի գրողի կենսագրություն է:
2. Կատակերգություն է:
3. Աբսուրդ գրականություն է:
4. Սիրավեպ է:
3. Դուք կախարդական հովհար ունեք, երբ այն թափահարում եք որևէ մեկի ուղղությամբ, նա անհետանում է: Ու՞մ վրա կփորձարկեիք այդ հովհարը:
1. Ինքս ինձ վրա:
2. Սիրելի մարդու:
3. Նրա վրա, ով ամենից շատ է ինձ համար խնդիրներ ստեղծում:
4. Դուք նստած եք այգում, կարդում եք ձեզ նվիրված ձեռագիրը, երբ հանկարծ հայտնվում է մի անծանոթ և ասում...
1. Ես նույնպես դա կարդացել եմ, հիանալի ստեղծագործություն է, այնպես չէ՞...
2. Ձեզ դու՞ր է գալիս բովանդակությունը...
3. Խնդրում եմ, հուշեք, ինչպես հասնել գլխավոր հրապարակ:
4. Ես ուրախ եմ, որ ձեզ դուր է եկել իմ նվերը:
5. Ընկերները հրավիրել են ձեզ ծովային ճանապարհորդության: Բարձրանալով տախտակամած՝ տեսնում եք...
1. Պայծառ արևով լուսավորված հանգիստ ծով:
2. Լուսնի լույսն արտացոլող գիշերային ծով:
3. Մառախուղով պատված սառը, մոխրագույն ծով:
4. Երևակայությունը ցնցող մայրամուտ:
Մեկնաբանում.
1. Հրեշը, դա ձեր կյանքի հիմնական խնդիրն է.
1. Դուք ապրում եք ոչ լիարժեք կյանքով, մշտապես ինչ-որ բանից հրաժարվում եք և սահմանափակում ձեզ:
2. Ներկայումս դուք սիրուց տառապում եք:
3. Շրջապատը ձեզ հիասթափեցնում է:
4. Դուք ձեզ զգում եք շատ միայնակ և լքված:
2. Նվերը, դա ձեր բնավորության ամենագրավիչ գիծն է.
1. Դուք միշտ ինքնավստահ եք և բոլոր հիմքերն ունեք դրա համար:
2. Դուք գրավում եք ընկերներին ձեր հումորի զգացումով:
3. Դուք շատ յուրահատուկ եք...
4. Դուք սրտացավ անձնավորություն եք, որին շատերն են դիմում դժվար իրավիճակներում:
3. Հովհարն անձնական խնդիրները լուծելու միջոց է.
1. Դուք թաքցնում եք ձեր գլուխն ավազի մեջ և սպասում մինչև իրավիճակը շտկվի:
2. Դուք հակված եք պատասխանատվությունը փոխանցել ձեր սիրելիի վրա:
3. Դուք խնդիրներից չեք խուսափում, այլ փորձում եք անմիջապես դրանք լուծել:
4. Այգում նկարագրված տեսարանը ցույց է տալիս, թե որքանով եք դուք շփվող.
1. Դուք սիրում եք նոր ծանոթություններ հաստատել, շփվելը ձեզ համար շատ կարևոր է:
2. Դուք շատ ուշադիր եք նոր ծանոթություններ հաստատելու հարցում:
3. Միայնությունը ձեզ համար տհաճ չէ.դուք վայելում եք հանգիստը և զբաղվում նրանով, ինչը ձեզ դուր է գալիս:
5. Ծովը՝ ձեր պատկերացումներն են սիրո մասին.
1. Ձեզ համար կարևոր է, որ ամեն ինչ փայլի, զգացմունքները լինեն առատ և վառ և կարևոր չէ, թե ինչ կլինի հետո:
2. Դուք չեք ցանկանում գաղտնիքներ ունենալ սիրելի մարդուց և սպասում եք նման վերաբերմունքի արժանանալ նրա կողմից:
3. Դուք վստահ եք, որ սիրելին առաջին հերթին ամենալավ ընկերն է:
4. Դուք կարծում եք, որ իրական սերը դա սիրավեպերում նկարագրված սերն է:
Սպասում ենք ձեր կարծիքին: Որքանո՞վ այն ձեզ ճշգրիտ թվաց:
Նյութի աղբյուրը՝ Orer.am