Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ դերասանը ձեռքում բռնել է թուղթ և ինչ-որ դեր է փորձում:
Տեղադրված լուսանկարին կից դերասանը գրել է. «Դերի մեջ»:
Սոցիալական ցանցերում ակտիվ այս դերասանը չի դադարում իր հետևորդներին և երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնել նոր լուսանկարներ՝ հումորային և զվարճալի մեկնաբանություններով:
Հիշեցնենք, որ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել դստեր հետ մեկնաբանելով այն հետևյալ կերպ. «Շնորհավոր ծնունդդ, իմ պայծառ արեգակ: Եղիր առողջ ու երջանիկ: Թող ժպիտը դեմքիցդ երբեք չպակասի»:
Ապա նաև տեղադրեց լուսանկար որդու հետ՝ «Քաղցր հիշողություններ» մեկնաբանությամբ:
Նյութի աղբյուրը` NEWS.am