«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքվել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշերը։ Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Այո, այդ պետհամարանիշերի մի մասն արդեն հետ է վերցվել, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Օսիպյանը։ Մեր դիտարկմանը, թե ինչ են անելու այդ պետհամարանիշերը, Օսիպյանը պատասխանեց. «Դրանք նորից չեն վաճառվելու։ Նախորդների փորձից հասկացվեց, որ դա նպատակահարմար չի»,- ասաց Օսիպյանը՝ չպատասխանելով, թե նախկին պաշտոնյաներից պետհամարանիշերը հետ վերցնելը իրականում ինչ նպատակ է հետապնդում։

Իրականում դրանք վերցվել են, որ նրանք իրենց նոր Հայաստանում էլ արտոնյալ չզգան՝ շրջանցելով օրենքները»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: