Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է ակումբի նոր դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին։
«Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդերձարանը կիսել Բուֆոնի հետ, նա հիանալի դարպասապահ է և ուժեղ մարդ»,- Նեյմարի խոսքն է փոխանցում football-italia-ն։
Բուֆոնը, որը նախորդ մրցաշրջանում հեռացավ «Յուվենտուսից», նոր ակումբի հետ կնքել է «1+1» ձևաչափով պայմանագիր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ում Բուֆոնը տարեկան կվաստակի 8 միլիոն եվրո աշխատավարձ։