34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է մարզավիճակ հավաքել ՊՍԺ-ում եւ չի օգնի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղում։

Փարիզյան թիմը օգոստոսի 20-ին կհյուրընկալվի «Բրեստին», որի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսահայ Միշել Տեր-Զաքարյանը։ Հանդիպմանը չի մասնակցի նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Հայտացուցակում չէ նաեւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Նորամուտը կնշի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։

Ֆրանսիայի առաջնության առաջին երկու տուրերում ՊՍԺ-ն 2։1 հաշվով հաղթել է «Տրուային», 4։2 հաշվով՝ «Ստրասբուրգին»։