Բրազիլացի հարձակվող Նեյմարի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ երկարաձգվել է մինչեւ 2027թ․ հունիս, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։ Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2025թ․ հունիս։ Այն ներառում էր եւս երկու տարով երկարաձգման կետը, որն ակտիվացվել է։

Նեյմարը 2017-ին է 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպման ՊՍԺ-ի հետ, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։


Ոչ պաշտոնական տվյալներով, փարիզյան ակումբը մտադիր է այս ամռանը վաճառել Նեյմարի տրանսֆերը կամ վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի։