Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսիին» մերժել է նոր պայմանագիր կնքելու հարցով: Անգլիական ակումբը 2 առաջարկ է արել 28-ամյա ֆուտբոլիստին, սակայն մերժում է ստացել:
Sky Sports-ի համաձայն՝ Ազարը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» եւ սպասում է իսպանական ակումբի առաջարկին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ անգլիական ակումբը պատրաստ է բելգիացուց բաժանվել 112 միլիոն եվրոյի դիմաց:
Ազարը 2012 թվականին 35 միլիոն եվրոյի դիմաց ֆրանսիական «Լիլից» է տեղափոխվել «Չելսի», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Կողմերը դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: