armeniasputnik.am-ը գրում է.
Մեր տեղեկություններով՝ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արղության փողոցի հասցեներից մեկը, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։
Շտապօգնությունն արձանագրել է, որ մոտ 60-ամյա մի տղամարդ տեղում մահացել է, իսկ մեկ այլ՝ մոտ 55 տարեկան տղամարդուն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ բետոնի մի հատված պոկվել է ու ընկել տղամարդկանց վրա, ինչի հետևանքով մեկը մահացել է, իսկ մյուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
Դեպքից հետո տարածք են ժամանել իրավապահներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։