«NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանությունից:
Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են (խոսքը Ճամբարակի ոստիկանապետ Նարեկ Սիմոնյանի մասին է,-հեղ.), իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։
Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված բոլոր տվյալները փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: