Իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստում որոշում է կայացվել լուծարել Միլի մեջլիսը, հայտնում է Trend գործակալությունը:
Խորհրդարանի վաղվա նիստում իշխող կուսակցությունը ներկայացնող մեծամասնությունը կբարձրացնի այդ հարցը:
Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ընտրությունները տեղի են ունեցել 2015-ի նոյեմբերի 1-ին:
Ադրբեջանի Միլի մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորից, բոլոր պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով: