«Այսօր, ժամը ութին, տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։

 

Օրակարգը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ «լսվի» երկար սպասված մարզպետների հարցը, կփոփոխվեն նրանք, թե ոչ՝ հայտնի է միայն Սերժ Սարգսյաևին։ Իսկ ե՞րբ եք որոշելու, թե ում եք առաջադրում 38-րդ տարածքում՝ Վահե Հակոբյանի փոխարեն։ Դեռ շուտ է, առաջադրումից մի քանի օր առաջ։

 

Ըստ ԱԺ կանոնակարգի 12-րդ հոդվածի, պատգամավորի՝ այլ պաշտոնի նշանակման դեպքում նրա լիազորությունները մեխանիկորեն դադարում են, նոր ընտրություններն անցկացվում են 80-օրյա ժամկետում, այսինքն՝ սեպտեմբերին։ ՀՀԿ-ում հակված չեն անուններ տալ, որովհետև «մի մարդ գիտի, թե ով է նա», բայց ուզում են, որ լինի իրենց «հին ընկեր», երկարամյա ՀՀԿ-ական, կապանցի Սերժ Մկրտչյանը։ ՀՅԴ-ն տալիս է Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի անունը»,–գրում է   «Հրապարակ» թերթը։