ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․
«Այսօր աշխատանքից տուն գալուց տաքսու վարորդը ոգևորված պատմում էր, որ Սուրենյանն ասել է՝ դեկտեմբերի 1-ին Երևանում շատ ուժեղ ձյուն է գալու։ Ասացի, որ ես նման բան չեմ ասել, ձյուն չի գալու, անձրև է տեղալու։ Ապշահար նայեց վրաս ու մի լավ ծիծաղեցինք։ Խնդրեց, որ պատահածը անպայման գրեմ էջումս»: