«ՉԻ» տեղեկություններով՝ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել որոշ պետական գերատեսչություններում այն պահից, երբ ՀՀ վարչապետի հրահանգով որոշվել է գումար փոխանցել կարկուտից տուժած գյուղացիների համար ստեղծված հիմնադրամին։
Մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեին հրահանգվել է աշխատողների աշխատավարձերից «պահել» 60 հազարական դրամ և դրանք ամբողջությամբ փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ ՊԵԿ շարքային աշխատակիցները սւրանում են 45 հազար դրամ աշխատավարձ, իսկ մնացած 100 հազար դրամը պարգևավճարներ են, որոնք գոյանում են մաքսավճարից։ Իսկ փոխանցում, փաստորեն, կարելի է եղել անել ֆիքսված աշխատավարձից, իսկ այս պարագայում ֆիքսված աշխատավարձն ավելի քիչ է եղել, քան պահվող-փոխանցվող գումարը, ուստի՝ «մինուսով» փող փոխանցելու «գործը» գլուխ չի եկել։ Արդյունքում՝ վարչապետը «յան է տվել» ՊԵԿ-ից։
«ՉԻ» տեղեկություններով՝ 60 հազարական դրամ, այնուամենայնիվ, գործադիրը «կճմտել» է Ազգային Անվտանգության Ծառայությունից։ Ի դեպ՝ ԱԱԾ աշխատակիցներին էլ հրահանգված է լռել և որևէ տեղ չբարձրաձայնել, որ իրենց աշխատավարձերից 60 հազարական դրամ է պահվել»,–գրում է թերթը։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: