Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը փետրվարի 18-ին չի գնալու ընտրություններին, բայց դա չի նշանակում, որ իր ընտրազանգվածը նույնպես պետք է չմասնակցի ընտրություններին:
Այս մասին նախագահի թեկնածուն հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
«Ես ստիպված եմ կանխավ ասել, որ չեմ կարող ճանաչել այս ընտրությունների արդյունքները, անգամ այն պարագայում, եթե որևէ անհասկանալի իշխանությունների և իմ կողմից անկախ պատճառներով հաղթող ճանաչվեմ և այդ պատճառով էլ ինքս քվեարկությանը չեմ մասնակցելու»,-հայտարարեց Արման Մելիքյանը և անդրադառնալով իր համակիրներին, ասաց, որ իրենք գնալով ընտրատեղամաս և քվեարկելով Արման Մելիքյանի օգտին քվերակում են թեկնածուի հռչակած հայտարարության օգտին: Այսինքն, ընտրությունները կեղծված են:
Վերջինս նշեց նաև, որ իր հայտարարությանը կարող են միանալ նաև մյուս թեկնածուները և հավելեց, որ ասուլիսից հետո գնալու է Անդրիաս Ղուկասյանի մոտ և հայտարարության օրինակը հանձնելու է նրան:


