Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը չի հոգնում ցուցադրել ընտանեկան արժեքներին հավատարիմ լինելը: Իր միկրոբլոգում աստղը հուզիչ լուսանկար է հրապարակել, որում պատկերված են նա, ամուսինը եւ երեխաները։ Ընտանիքի անդամները կրում են նորաձեւ մոխրագույն կոստյումներ եւ սպիտակ գուլպաներ։ Կադրն արված է աստիճանների վրա:

«Ուեսթ ընտանիքի 2019թ․-ի սուրբծննդյան բացիկը», – լուսանկարն այսպես է մակագրել Քիմ Քարդաշյանը:

 

Մեկ ժամից քիչ ժամանակահատվածում լուսանկարը հավաքել է ավելի քան վեց միլիոն լայք եւ 50 հազար մեկնաբանություն:

«Չիկագոն նման է Քիմին, իսկ մնացած բոլոր երեխաները՝ Քանյեին», «Ինչ լավն եք», «Չիկագոն եւ Սեյնը շատ լավն են», «Հրաշալի ընտանիք», – հիացած գրել են հետեւորդներն ու ընտանիքի երկրպագուները։