Ղարաբաղյան պատերազմի պատմությունը,որը տևել է 1992-94 թվականներին, լի է սարսափելի տեսարաններով և հակամարտող կողմերի` հայերի և ադրբեջանցիների հակասող պատմություններով: Վերջերս GTimes հրապարակել էր Խոջալուի նախկին բնակիչ Ջամել Մամեդովի պատմությունը,որը դարձել է հայ զինվորականների զոհ: Սակայն հայկական կողմի վայությամբ Մամեդովի ոչ բոլոր խոսքերին կարելի է հավատալ: Քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանը պատմել է դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 1988 թվականին Խոջալուի մոտ, երբ տեղի բնկաչությունը կրակ է բացել այդ տարածքով անցնող անզեն հայերին:Այս մասին հաղորդում է Большой Кавказ-ը:

Ոչ օրինական բանդիտական խմբավորումների ոչնչացման գործողությունները, որոնք ուղարկվել էին Բաքվի կողմից ինքնավար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ինչպես նաև երիտասարդ հանրապետության բլոկադայի հանումը Ադրբեջանի զինված ագրեսիայի դեմ Արցախի բանակի հակամարտության պատմության պայծառ էջերից է: Հումանիտար և ռազմական առումով այս հաղթանակը Արցախի համար ունեցել է ոչ պակաս կարևորություն, քան Շուշիի ազատագրումը 1992 թվականի մայիսին և Հայաստանի հետ ցամաքային ճանապարհի բացումը 1992 թվականի մայիսի 18-ին: Իսկ զուտ ռազամական առումով Խոջալուում անօրինական բանդիտային խմբավորումների կրակակետերի վերացումը կարելի է համեմատել վեց հազար ադրբեջանցի ասկերների վերացմանը Քարվաճառում: Ընդ որում այդ հաջողության 19-րդ տարեդարձը նշվում էր վերջերս ապրիլի 2-ին:

Սակայն վերադառնանք Խոջալույում տեղի ուեցած դեպքերին, ավելի հստակ Ջամիլ Մամեդովի վկայությանը, որ ներկայացրել էր ադրբեջանական կողմը:Ահա թե ինչպես է պատմում Մամեդովը Խոջալուի մասին «Մեր ընտանիքի համար Խոջալուի դժբախտությունը սկսվեց արդեն 1988 թվականին: Սեպտեմբերի 18-ին հայերի հարձակվեցին Խոջալուի վրա: Կռվի ժամանակ իմ տղան բռունցքով հարվածեց նրանցից մեկին: Դրա համար նրան ձերբակալեցին: Նրան երկու տարի ազատազրկեցին»:

Նրա ասածի մեջ միակ ճշմարտությունը տարեթիվն է: 1988 թվականի սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում տեղի էր ունենում զանգավածային սգո միտինգ` նվիրված 1918 թվականին Բաքվում սպանված հայերի: Ինչպես հայտնի է 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Բաքուն նվաճվել էր թուրքական և անդրկովկասյան թուրքերի(ապագա ադրբեջանցիների) համատեղ զորաջոկատների կողմից: Երեք օրվա ընթացքում քաղաքը հանձնվել էր արյունով հարբեցած բանդիտների տնօրինության տակ,ինչի արդյունքում սպանվել էր Բաքվի ազգությամբ հայ 30 հազար բնակիչ: Այն ժամանակվա արխիվային նյութերը ցուցադրում են անմարդկային դաժանության պատկերներ: Օսմանյան և անդրկովկասյան թուրքերը զանգվածային մարդկանց այրելու համար կրակ էին վառել քաղաքի կենտրոնում, հիվանդանոցի պատուհաններից շպրտում էին նորածին երեխաներին, իսկ դրսում նրանց բռնում սրերի վրա, երեխաներին սպանում էին ծնողների աչքի առաջ, և ծնողներին երեխաների աչքի առաջ: Հենց այս դեպքերին էլ նվիրված էր Ստեփանակերտում սգո միտինգը:

Միտինգի ժամանակ լուր տարածվեց, որ Խոջալույում,որտեղով անցնում էր Ստեփանակերտը Արցախի մյուս բոլոր շրջանների բացի Շուշիի շրջանը, կապող ճանապարհը, կանգնեցնում են հայ ուղևորներով ավտոմեքենաները, ծեծում են և սպանում են մարդկանց: Տաք գլոխվ մարդիկ պատրաստվեցին մեկնել Խոջալու, սակայն Արցախի ազգային-ազատագրական շարժման ակտիվիստները ձեռք ձեռքի բռնելով պատնեշ ստեղծեցին և չթողեցին, որ մարդիկ մեկնեն այդ շրջան: Մենք համոզված էինք, որ ծեծի և սպանության մասին մասին լուրերը պարզապես սադրիչ գործողություններ էին կազմակերպված Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից: Միտինգը շարունակվեց և այդ ժամանակ Խոջալուի կողմից եկավ ավտոմեքենա, որտեղ գտնվում էին մի քանի ծանր մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ: Դրանից հետո մարդիկ հնարավոր չէր կանգնեցնել և նրանք մեծ խմբերով մեկնեցին Խոջալուի կողմ:

Շրջանի մերձակայքում նրանց ընդունեցին որսորական հրացանների կրակոցով(իրական զենք Խոջալուում հայտնվեց ավելի ուշ) տարբեր ծանրության աստիճանի հրազենային վերքեր ստացավ 29 հայ: Չնայած որ արդյունքում անզեն հայերի «հարձակումը» Խոջալու անհաջողությամբ ավարտվեց, սակայն այդ օրը շատերը համոզվեցին, որ բաց դաշտում կանգնեցնել արցախցիներին անդրկովկասյան թուրքերը չեն կարող: Անզեն հայերի վճռականությունը հարկադրեց Խոջալուի բնակիչներին վախվորած փախչել շրջանի խորքերը, իսկ ԽՍՀՄ տարեբր տարածքներ գործուղղված ռազմականներին շտապել նրանց օգնության: Այնուամենայնիվ շրջանի բնակիչներին պատկանող խոտի դեզեր այրվեցին: Սեպտեմբերի 19-ի առավոտյան Ստեփանակերտում մտցվեց պարեկային ժամ:

Այդ ժամանակ էլ պարզվեց, որ ճանապարհները փակելու և հայերին ծեծելու մեջ մասնակցություն են ունեցել շրջանի գրեթե ողջ չափահաս բնակչությունը: Սկզբում նրանք միայն քարեր են շպրտել անցնող մեքենաների ուղղությամբ, իսկ այնուհետև ամբողջությամբ փակել են ճանապարհը և դաժան կերպով ծեծի են ենթարկել ազգությամբ հայ ուղևորներին: