Դեկտեմբերի 14-ին Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացան: Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում նրանք միմյանց տեր և հնազանդ լինելու երդում տվեցին, ապա հարսանյաց խնջույքը շարունակեցին ժամանցի կենտրոններից մեկում:
Հարսանիքից անմիջապես հետո՝ կեսգիշերն անց Արփին ու Միհրանը մեկնել են մեղրամսի: Զույգն իր մեղրամիսը վայելում է Մալդիվյան կղզիներում: Արփին Ինստագրամի «Սթորի» բաժնում հրապարակումներ է արել Մալդիվներից: Բնապատկերին կից երգչուհին գրել է. «Դրախտ»:
Ավելի ուշ դերասանուհին հրապարակել է նաև իր և ամուսնու լուսանկարը հանգստից: