«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը գրել էինք ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին:
Մեր տեղեկություններով՝ Ղազինյանը Վանեցյանին առաջարկել է անդամակցել իր կուսակցությանը և նույնիսկ առաջարկել է համանախագահի պաշտոնը, սակայն մերժում է ստացել: Վանեցյանն իր մերժումը հիմնավորել է որևէ կուսակցության չանդամակցելու որոշմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: