Բոլոր կանայք ձգտում են համատեղել շքեղությունը, ինքնավստահությունը և էլեգանտությունը: Հետևյալ կանոնները կօգնեն բոլոր կանանց հասնել կատարելության:
1) Մոռացի՛ր քո թերությունների մասին: Հիշիր միայն արժանիքներդ:
2) Կարողացիր լսել: Հարգի՛ր ուրիշների կարծիքը և մի՛ փորձիր պարտադրել քոնը:
3) Մի՛ վախեցիր փոփոխությունից: Եղի՛ր բազմակողմանի: Զարգացի՛ր, շարժվի՛ր առաջ:
4) Մի՛ նմանակիր ուրիշներին: Գտիր քո ոճը:
5) Թարմացրու շնչառությունդ կոնֆետով: Բոլոր գովազդները հաստատում են, որ թարմ շնչառությունը օգնում է ավելի հեշտ ըմբռնել և դա ճիշտ է:))
6) Հետևի'ր քայլվածքիդ: Թող քայլվածքդ կանացի լինի: Մի՛ նայիր ոտքերիդ տակ՝ միայն առաջ: Մի՛ շտապիր:
7) Շատ կարդա: Հետաքրքիր մարդկանց հետ ավելի շատ են ցանկանում շփվել:
8) Եղի՛ր նպատակասլաց: Դիր քո առջև նպատակ և շարջվիր դրան ընդառաջ: Լսի՛ր քո ներքին ձայնին:
9) Կարևորի մասին լռի՛ր: Առաջին հանդիպման ժամանակ հարկավոր չէ շատ պատմել քո մասին: Մնա առեղծվածային:
10) Մի՛ բարձրացրու ձայնդ: Զգացմունքներդ մշտապես պահիր բռումդ:
11) Քիչ խելքիդ զոռ տուր: Մարդիկ չեն սիրում, երբ ինչ-որ մեկը փորձում է փայլել իր խելքով՝ ցիտատներ մեջբերելով: Ամեն ինչ չափի մեջ:
12) Մի՛ հետևիր ամուսնուդ, հետևիր քեզ և ամուսինդ չի ցանկանա հեռանալ քեզնից:
13) Քիչ խոսիր քո մասին: Թող մարդիկ իրենք հետաքրքրվեն քեզնից:
14) Հաճախ ժպտա՛: Թող բոլորը տեսնեն, որ դու երջանիկ ես:
15) Քեզ շրջապատող մարդկանց հաճոյախոսություններ արա:
16) Եղի՛ր ավելի հասարակ: Ուղտից լու մի՛ սարքիր:
17) Գնահատիր ժամանակդ: Քիչ նստիր տանը: Շուրջբոլորդ այնքան հետաքրքիր բաներ կան:
18) Մշտապես մի՛ մտածիր, թե ինչպես ես դիտվում կողքից: Թուլացիր և վայելիր կյանքը:
19) Մի՛ նախանձիր: Երախտապարտ եղիր այն ամենի համար, ինչ ունես: Մեկ ուրիշը դա էլ չունի: .
20) Մի՛ նվաստացրու մարդկանց: Դու դրա իրավունքը չունես:
21) Մի՛ ստիր: Այն կազատի քեզ անհարմար իրավիճակներից:
22) Մի՛ կառչիր: Թող որ մարդիկ զանգ տան քեզ:
23) Եղիր սպորտային:
24) Եղիր պարտաճանաչ: Մի՛ ստիպիր քեզ սպասել:
25) Մի՛ փորձիր բոլորին հաճոյանալ: Դու գումար չես, որ բոլորին հաճելի լինի:
26) Հավատա հրաշքներին: Հրաշքները տեղի են ունենում նրանց հետ, ովքեր դրան հավատում են:
27) Ուղղակի եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս: