Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Ֆիորենտինայի» հետ: Մայրաքաղաքային թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով:

«Ռոմայի» կազմից աչքի ընկան բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, սերբ պաշտպան Ալեքսանդար Կոլարովը և իտալացի կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինին ու Նիկոլո Ձանիոլոն:

«Ֆիորենտինայի» միակ գոլը խփեց խորվաթ կիսապաշտպան Միլան Բադելը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից և փոխարինման դուրս եկավ խաղի 76-րդ րոպեին:

«Ռոման» այժմ 35 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Ֆիորենտինան» 14-րդն է՝ 17 միավորով:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ռոմա»՝ 1:4

Միլան Բադել, 34 - Էդին Ջեկո, 19, Ալեքսանդար Կոլարով, 21, Լորենցո Պելեգրինի, 73, Նիկոլո Ձանիոլո, 88