Արտակարգ դեպք է գրանցվել Մոսկվայում: Բաումանի փողոցի վրա գտնվող սրճարաններից մեկում անցկացվող Ամանորի կորպորատիվ երեկույթի ժամանակ 23 տարեկան կինը դուրս է նետվել պատուհանից: Այս դեպքն արձանագրել են անվտանգության տեսախցիկները: Twitter-ում տեղադրված տեսանյութը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Ոմանք մեղադրել են երիտասարդ կնոջը, մյուսները կարծիք են հայտնել, որ նման արարքի համար մարդը պետք է լուրջ պատճառներ ունենար: Մեկնաբանություններից մեկում էլ նշվում է, որ կինը մինչև նետվելը բողոքել է ընկերուհիներին, թե իրեն ոչ ոք չի սիրում: Կնոջ առողջական վիճակի մասին տեղեկություն չկա, որոշ լրատվամիջոցներ ընդամենը հաղորդել են, որ նա հոսպիտալացվել է:
23-летняя москвичка прыгнула из окна кафе на Бауманской улице во время новогоднего корпоратива pic.twitter.com/F2kRmEg8KM
— НТВ (@ntvru) December 24, 2019