Մոլդովայի վեց հասարական կազմակերպության ներկայացուցիչներ պահանջել են երկրի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը: Այս մասին հաղորդում է Vesti.md-ն:

«Տիկին Գրիգորիուն իրեն թույլ է տվել կատարել քաղաքական հայտարարություն միջազգային համաժողովի ժամանակ, որը սխալ է ներկայացրել հակամարտության և Եվրախորհրդարանի անդամ պետությունների պատասխանատվության  գոտում գտնվող մարդկանց իրավունքների իրավիճակը,որը չի համապատասխանում խորհրդարանական փաստաբանի պաշտոնական պարտականությունների հետ»,- նշել են ՀԿ ներկայացուցիչները և ավելացրել, որ Գրիգորիուն իր հայտարարությամբ նախապայմաններ է ստեղծել Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության առաջացման համար, ուստի պահանջում են նրանից հրաժարական տալ: