ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․
«Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում:
Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:
Աննան այս ակցիաներն անում էր, որովհետև արտակարգ դրությունից, սպանությունից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետև կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:
Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:
Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք:
Սերմացու գողացող մկներ»: