Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը հրաժարվել է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը վաճառել իտալական «Ռոմային», տեղեկացնում է Forza Roma-ն:
30-ամյա կիսապաշտպանի դիմաց «Ռոման» «Արսենալին» առաջարկել է 10 միլիոն եվրո, սակայն լոնդոնյան ակումբը մերժել է առաջարկը:
Սպասվում է, որ «Ռոման» առաջիկայում կրկին բանակցություններ կսկսի «Արսենալի» հետ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձակալությամբ «Արսենալից» «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: