Կործանվել է Թեհրան – Կիև մարդատար «Բոյինգ 737»-ը, ինքնաթիռում եղել են 180 ուղևորներ:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Բոյինգ 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի մոտ:
Ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից մեկնել է, Իրանի ժամանակով առավոտյան 6:12-ին, գրեթե մեկ ժամ ուշացումով, և րոպեներ անց էկրաններից անհետացել է: Ըստ մասնագետների վթարի պատճառը տեխնիկական խնդիրն է եղել: Ինքնաթիռում եղել է 180 ուղևոր։