Հայաստանից երիտասարդ վարսահարդար Հովիկ Մանուկյանը, ով ապրում է գերմանական Բադ-Շլեմա քաղաքում, ակտիվորեն զարգացնում է սեփական բիզնեսը: 22-ամյա վարսահարդարն ասում է՝ ընդամենը 3,5 ամիս է պահանջվել բիզնեսը կյանքի կոչելու համար: Գերմանական քաղաքում վարսավիրանոց բացելուց հետո շատ արագ նա հաճախորդներ հավաքեց, այդ թվում՝ հայտնի հաճախորդներ:
«Վարսավիրանոցի բացումից երկու օր անց իմ առաջին հաճախորդներից մեկը դարձավ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Դմիտրի Նազարովը»,- պատմել է Մանուկյանը:
Հովիկ Մանուկյանն ընտանիքի հետ Հայաստանից Գերմանիա է տեղափոխվել 2012 թ.: Որոշ ժամանակ անց նա վարսահարդարման կուրսերի է գնացել, իսկ 2016-ին կազմակերպել է թրենդային սանրվածքների ու կտրվածքների ցուցադրություն: 2017-ին քաղաքային իշխանությունները Մանուկյանին ու նրա ընտանիքին օգնեցին խուսափել Գերմանիայից արտաքսումից: