Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Քերոլ Վորդերմանը պատմել է իր նկատմամբ BBC հեռուստաալիքի ղեկավարության անպարկեշտ վերաբերմունքի մասին։ ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում լրագրողուհին պատմել է, որ իր կարիերայի սկզբում այդ ԶԼՄ-ի ներկայացուցիչը մերժել է ընդունել իրեն աշխատանքի «ոչ բավարար մեծության կրծքի» պատճառով։ Նրա խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

57-ամյա Վորդերմանի խոսքերով՝ նա բազմիցս ճնշումների է ենթարկվել։ Երբ նա 20 տարեկան է եղել գործնական հանդիպման է գնացել BBC-ի ղեկավարներից մեկի հետ։


Տղամարդը մեկ ժամ ուշացել է, հետո ոտքերը դրել է աշխատանքային սեղանին և հայտարարել է, որ իր կուրծքը բավարար մեծ չէ։ «Դու շանսեր չունես»,– ասել է նա։ Այդ ժամանակ Վոնդերմանն արդեն մի քանի տարի հաջողությամբ վարում էր Countdown հաղորդումը՝ Channel 4 ալիքով։

Լրագրողի խոսքերով՝ XX դարի վերջին հեռուստալրագրության մեջ տհաճ մթնոլորտ էր տիրում, որտեղ տղամարդիկ ամեն կերպ նեղում էին կանանց։

Վորդերմանը համբավ է ձեռք բերել որպես Countdown հեռուստահաղորդման վարող։ Նա 26 տարի շարունակ շոուի դեմքն է եղել։ Այժմ լրագրողուհին այլ նախագծերով է զբաղվում, այդ թվում վարում է ամենամյա Pride of Britain մրցանակաբաշխությունը։