«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ գրեթե բոլոր բնագավառների հետ կապված ներկայացվել են ռազմավարական զարգացման ծրագրեր, առողջապահության նախարարությունը որոշել է հետ չմնալ: Միայն թե ԱՆ ներկայացրած փաստաթուղթը կոչվում է ոչ թե ռազմավարական ծրագիր, այլ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման» տեսլական:
Հանուն արդարության պետք է նշել, որ ԱՆ ներկայացրած տեսլականը ամենակարճն է, և դա այս փաստաթղթի ամենադրական կողմերից մեկն է: «Բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունները պետք է լինեն արդյունավետ, անվտանգ և մարդակենտրոն, ինչպես նաև ժամանակին, անաչառ, ամբողջական և ծախսարդյունավետ», ահա այսպիսի հանճարեղ մտքեր են գրված այս փաստաթղթում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: